Ահմադ Ռադի
Ահմադ Ռադի արաբ․՝ أحمد راضي | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իրաք | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 21, 1964[1] | ||
Ծննդավայր | Բաղդադ, Իրաք | ||
Մահվան ամսաթիվ | հունիսի 21, 2020[2][3] (56 տարեկան) | ||
Մահվան վայր | Adhamiya district, Բաղդադ, Իրաք | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ահմադ Ռադի Ամաեշ (արաբ․՝ أحمد راضي هميش, ապրիլի 21, 1964[1], Բաղդադ, Իրաք - հունիսի 21, 2020[2][3], Adhamiya district, Բաղդադ, Իրաք), իրաքցի ֆուտբոլիստ։ Խաղացել է որպես հարձակվող։
Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունանը և 1988 թվականի Օլիմպիական խաղերին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմադ Ռադին իր կարիերան սկսել է 1982 թվականին «Ալ-Զավրա» ակումբում։ Թիմում խաղացել է մինչև 1985 թվականը, երբ տեղափոխվել է «Ալ-Ռաշիդ» ակումբ, որը դրանից ոչ շատ առաջ անցել էր Ուդեյ Հուսեյնի վերահսկողության տակ։ «Ալ-Ռաշիդ»-ի հետ հաղթել է երեք առաջնություն և Իրաքի երկու գավաթ[4]։
Վերադառնալով «Ալ-Զավրա» ակումբ՝ 1991 թվականին դարձել է երկրի չեմպիոն։ Ավելի ուշ խաղացել է քաթարական «Ալ-Վակրա» ակումբում։ 12 գոլով դարձել է 1993/1994 մրցաշրջանի Քաթարի առաջնության լավագույն ռմբարկու[5]։ 1996 թվականին կրկին խաղացել է «Ալ-Զավրա» ակումբում։ Նվաճել 1998/1999 մրցաշրջանի Իրաքի առաջնությունը, որից հետո ավարտել է իր ելույթները։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականի ապրիլի 28-ին նշել է իր առաջնաելույթը Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում։ Նույն խաղում խփել է առաջին գոլը ազգային թիմի կազմում[6]։ Մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ Խփել է թիմի միակ գոլը՝ աչքի ընկնելով Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[7]։ 1988 թվականի Օլիմպիական խաղերում անցկացրել է 3 հանդիպում[8]։
Իրաքի հավաքականի կազմում խաղացել է 73 խաղ և խփել է 42 գոլ[6]։ 1988 թվականին ճանաչվել է Ասիայի տարվա ֆուտբոլիստ[9]։ Քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը ըստ ՊՍՀՖՖ-ի՝ 2000 թվականին զբաղեցրել է հավաքականի 9-րդ տեղը[10]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է Բաղդադում կյանքի 57 տարեկան հասակում՝ կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ 2,0 2,1 2,2 وفاة اللاعب الدولي العراقي أحمد راضي بعد إصابته بكورونا — RT Arabic, 2020.
- ↑ 3,0 3,1 3,2 Ahmed Radhi, légende du football irakien, est mort du coronavirus — l’Équipe, 2020.
- ↑ Савин А. В. Мировой футбол: кто есть кто 2011: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2011. — С. 552. — ISBN 978-5-699-46575-0
- ↑ Hassanin Mubarak. (2004 թ․ ապրիլի 17). «Qatar — List of Topscorers» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 6,0 6,1 Roberto Mamrud. (2005 թ․ սեպտեմբերի 3). «Ahmed Radhi — Goals in International Matches» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Как и желалось // Футбол-Хоккей. 15 июня 1986. № 24 (1358). С. 7—8.
- ↑ «Ahmed Radhi Biography and Olympic Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ José Luis Pierrend, Erik Garin. (2008 թ․ մարտի 6). «Asian Player of the Year» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Karel Stokkermans. (2000 թ․ հունվարի 30). «IFFHS' Century Elections» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Автор единственного гола сборной Ирака на чемпионате мира умер из-за коронавируса». Спорт-Экспресс (ռուսերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Ռադի» հոդվածին։ |
|